Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Բայդենը մեկնաբանել է համաշխարհային առաջնորդների հետ իր հեռախոսազրույցները

Բայդենը մեկնաբանել է համաշխարհային առաջնորդների հետ իր հեռախոսազրույցները
12.11.2020 | 22:47

ԱՄՆ ընտրյալ նախագահ Ջո Բայդենը մեկնաբանել է համաշխարհային առաջնորդների հետ իր հեռախոսազրույցները։ «Ես նրանց ասում եմ՝ Ամերիկան վերադառնում է, մենք նորից խաղի մեջ ենք մտնում», - Թվիթերում գրել է Բայդենը:


Դեմոկրատ թեկնածուն իր թիմի հետ նախընտրական քարոզարշավի ժամանակ քննադատում էր գործող նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը, ինչը նրանց համոզմամբ հանգեցրել է ԱՄՆ-ի և դաշնակիցների հարաբերությունների լարվածության: Բայդենը Թրամփին մեղադրում էր նաև Կրեմլի և Վլադիմիր Պուտինի նկատմամբ ավելորդ փափկության մեջ։ Ընտրություններից առաջ մի հոդվածում Բայդենը գրել է, որ մտադիր է Ամերիկան վերադարձնել ժողովրդավար աշխարհի առաջնորդի կարգավիճակին և հայտնել, որ իր նախագահության առաջին տարվա ընթացքում մտադիր է գագաթաժողովներ անցկացնել և քննարկման դնել բռնապետական ռեժիմների աճող սպառնալիքները:

Դիտվել է՝ 1301

Մեկնաբանություններ